ԱՄՆ նախկին նախագահի դուստր Չելսի Քլինթոնը և նրա ամուսին Մարկ Մեզվինսկին ձեռք են բերել 450 ք/մ տարածք ունեցող բնակարան: Այն գտնվում է Նյու Յորքի հայտնի թաղամասում՝ Բրոդվեյի և Մեդիսոնի խաչմերուկում: Պատուհաններից բացվում է հանրահայտ Մեդիսոն սքվեր գարդենի հայտնի տեսարանը:
Քաղաքական գործչիչների 33-ամյա դուստրն ու նրա 35-ամյա ամուսինն այցելել են 1924 թվականին կառուցված շինությունը Չելսիի ծնողների՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ միասին:
Նոր բնակարանն ունի չորս ննջարան ու հինգ լոգարան: Հյուրասենյակից երևում է հանրահայտ զբոսայգին՝ ժամանակակից քանդակների ավանդական ցուցադրման վայրը:
Բնակարանը երկհարկանի է ու վերելակ ունի: Հատակը կաղնու փայտից է, իսկ լոգարանները պատված են իտալական մարմարով: Առաջին հարկում մարզասրահ կա:
Մինչ Չելսի Քլինթոնը կտեղափոխվեր այդ բնակարան, այն եղել է շատ հայտնի մարդկանց ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ բնակարանը նախատեսել էր գնել Ալեքս Ռոդրիգեսը:
Չելսին հայտարարել է, որ իր ընտրությունը կանգ է առել այդ բնակարանի վրա, քանի որ շինությունը շատ լավ է հսկվում և թաղամասը հեղինակավոր է:










































