«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման այսօր կանգնել է Մադրիդի Գերագույն դատարանի առջև` թույլատրված արագությունը գերազանցելու պատճառով:
Դատարանի որոշմամբ ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքներից 8 ամիս և 1 օրով, ինչպես նաև տուգանվել է 18 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք` փետրվարի 3-ի գիշերը Բենզեման վարել է ավտոմեքենան 194.4 կմ/ժամ արագությամբ: Մինչդեռ մայրուղու այդ հատվածում առավելագույն արագությունը պետք է կազմեր 100 կմ/ժամ:






































