Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Սերգո Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին և բարեկամությանը` նշելով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունն ավելի սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքում նախկինում իրականացված առավել արդյունավետ ծրագրերին, հատկապես` Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրած 300 տրակտորներին, Հնդկաստանում հայկական ծիրանի այգու հիմնմանն ու հայ մասնագետների վերապատրաստմանը Հնդկաստանում:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը հակիրճ ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքնում հնարավոր է եղել գյուղատնտեսության ոլորտում արձանագրել 9.5 % աճ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Բաբուն նշել է, որ պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի գյուղատնտեսությունը և նույնպես հնարավոր է համարում, այս ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ հնդկակական կողմն ուսումնասիրել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման աշխատանքներում հնդկակական կողմի հնարավոր մասնակցությունը և նշել է, որ Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել տեխնիկական և մասնագիտական աջակցություն այդ գործընթացին` հատկապես, որ վերջիններս ներգրաված են եղել Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի աշխատանքներին:

Դեսպանն առաջարկել է նամակով դիմել այն ծրագրերի մասին , որոնցում ակնկալվում է Հնդկաստանի կառավարության աջակցությունը , ստացված առաջարկությունները դեսպանը կքննարկի Հնդկաստանի կառավարության հետ և կտեղեկացնի հնարավոր աջակցության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրմանը` մասնավորապես կարտոֆիլի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում:

Նախարարը հանդիպման ավարտին ընդգծել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում