Facebook սոցիալական կայքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գլխավորել է 2013 թ. 50 լավագույն գլխավոր տնօրենների վարկանշային աղյուսակը, որը կազմել է հեղինակավոր Glassdoor.com կայքը: Աղյուսակը կազմվել է ընկերությունների նախկին և ներկայիս աշխատակիցների կարծիքների հիման վրա:
Չնայած Facebook-ի համար բարդ տարի է եղել (ընկերությունն իրականացրել է IPO, օգտատերերը ոչ միանշանակ վերաբերմունք են ցուցաբերել նոր ծառայության նոր կանոնների հանդեպ)՝ Ցուկերբերգի վարկանիշն աշխատակիցների կողմից կազմել է 99 %՝ 14 կետով ավել բարձր նախորդ տարվա համեմատությամբ:
Մեկնաբանություններում սոցիալական ցանցի աշխատակիցները նշում են, որ Ցուկերբերգը բաց է նոր գաղափարների համար և վստահության բարձր մակարդակ ունի աշխատակիցների շրջանում:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են հայտնվել SAP ծրագրային ընկերության ղեկավարներ Բիլ Մաքդերմոթը և Ջիմ Հեյգաման Սնաբեն: Երրորդ հորիզոնականում McKinsey&Company վերլուծական ընկերության ղեկավար Դոմինիկ Բարթոնն է: Աղյուսակի առաջին հին հորիզոնականներում ներառվել են նաև Ernst&Young ընկերության գլխավոր տնօրեն Ջիմ Թարլին, Northwestern Mutual ֆինանսային ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Շլիֆսկեն:
2012 թ. վարկանշային աղյուսակի առաջատար Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկն այս տարի հայտնվել է միայն 18-րդ հորիզոնականում:
Ընդհանուր առմամբ աղյուսակում ներառվել են տեխնոլոգիական ընկերությունների 20 գլխավոր տնօրեններ, այդ թվում՝ Qualcoom-ի ղեկավար Փոլ Ջեյքոբսը (8-րդ հորիզոնական), Google-ի հեղինակ լարի Փեյջը (11-րդ հորիզոնական), Salesforce-ի գլխավոր տնօերն Մարկ Բենոֆը (13-րդ հորիզոնական), Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (14-րդ հորիզոնական) և ուրիշներ: IT-ընկերությունների կին գլխավոր տնօրենները Glassdoor-ի վարկանշային աղյուսակում չեն ներառվել:
Վարկանիշի հեղինակների խոսքերով՝ Glassdoor-ը դրա մեջ ներառել է միայն այն ղեկավարներին, որոնք աշխատակիցների կողմից ստացել են առնվազն 100 գնահատական անցած տարվա համար: Glassdoor-ի տվյալներով՝ ավելի քան 500 հազար աշխատակիցներ գնահատել են իրենց գլխավոր տնօրեններին վերջին 12 ամիսների համար:










































