Այսօր Լոնդոնում կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը պայքարելու է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի դեմ: The Guardian-ի հետ զրույցում Կարլսենը խոսել է Արոնյանի մասին:
«Նա վստահ է իր ուժերին, հիանալի է պատրաստված և կարողանում է դուրս գալ դժվարին իրավիճակներից: Եթե նույնիսկ չհաղթեմ մրցաշարում, դրանով ոչինչ չի ավարտվի: Ես դեռ ընդամենը 22 տարեկան եմ և կարիերայիս հիմնական հատվածը դեռ առջևում է:
Արոնյանն ապացուցել է, որ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկն է: Ես ուշադրություն չեմ դարձնում վերջին շրջանում նրա անհաջող ելույթներին»:







































