Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև բանակցություններում իշխանություններին կներկայացնեն Սիրիայի վարչապետը, առաջին փոխնախագահը և մի քանի նախարարներ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Փարիզը և Վաշինգտոնը բանակցություններ են վարում Մոսկվայի հետ՝ որոշելու համար Սիրիայի ընդդիմության հետ սպասվող բանակցություններում իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ կողմերը կարող են միայն օգնել ընդդիմությանը կողմնորոշվել՝ թե իշխանության ներկայացուցիչներից կոնկրետ ում հետ են ցանկանում բանակցել, սակայն զրուցակիցներին պետք է ընտրեն միայն սիրիացիները: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ «Սիրիայի ընդդիմությունը շուտով կկազմի իր բանակցողների խումբը»:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Սիրիայի իշխանություններին կներկայացնեն վարչապետ Վաէլ Ալ-Հալկին, առաջին փոխնախագահ Կադրի Ջամալը, ազգային հաշտության նախարար Ալի Հայդարը, տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին և Կարմիր խաչի հարցերով նախարար Ջոզեֆ Սվեյդը: Ուշագրավ է, որ փոխնախագահ Ֆարուկ Շարաան ցուցակում չկա:










































