Սիրիական բանակը առգրավել է արտասահմանյան արտադրության զենք: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, դա տեղի է ունեցել այս գիշեր Դամասկոսի մերձակայքում:
Ըստ եղած տեղեկությունների՝ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցրել են մի բեռնատար, որը շարժվում էր մայրաքաղաքի հրավային ծայրամաս: Դրանում հայտնաբերվել է իսրայելական արտադրության հրթիռային սարքավորումների մարտական լիցքեր, ինչպես նաև ռազմական հեռադիտակներ և հանդերձանք:










































