Ֆրանսիայում հանրությանն է ներկայացվել Ժոզեֆինայի ամուսնական մատանին, որը նրան է նվիրել Նապոլեոնը՝ հայտնում է Vesti.ru-ն:
Ամսվա վերջին թանկարժեք զարդը աճուրդի կհանվի:
Ադամանդով և շափյուղայով զարդը բավական համեստ տեսք ունի: Այն գնահատվում է ընդամենը 14 հազար եվրո:
Զարդը գնելիս Նապոլեոնը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ գնել շքեղ ու թանկարժեք զարդ:
Ժոզեֆինա Բոգարնեն ընդունել է նվերը՝ չնայած տարիքային ու սոցիալական տարբերությանը:
Աճուրդի կհանվեն նաև Նապոլեոնի՝ երկրորդ ամուսնությունից ծնված 12-ամյա որդու դիմանկարը ու 16-րդ դարի արարողակարգային արծաթե սուր:










































