Friday, 03 05 2024
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց

Վարդենիսում մեղվի խայթոցից երիտասարդ է մահացել. Armlur.am

Տարօրինակ է, բայց փաստ` 21-րդ դարում Հայաստանում մեղվի խայթոցից մարդ է մահանում: Ներկայիս բժշկության պայմաններում այս անհավանական դեպքն արձանագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում, որի 32-ամյա բնակիչ Վիգեն Ղարիբյանը մեղվի խայթոցից 5 րոպե անց ընկել է շոկային վիճակի մեջ, ապա մահացել:

«Ժողովուրդ»-ը Վարդենիս գյուղի բնակիչներից տեղեկացել է, որ հուլիսի 10-ին իրենց համագյուղացի, 32-ամյա Վիգեն Ղարիբյանը հենց իր ծննդյան օրը մեղվի խայթոցից մահացել է: Երիտասարդի հարազատները մեղվի խայթոցից մի քանի րոպե անց նրան տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ անմիջապես ռեանիմոբիլով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտոն, սակայն վերջինս այնտեղ գիտակցության չգալով` մահացել է:

Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանի խոսքերով՝ ընտանիքը չի կարողանում համակերպվել Վիգենի` նման անհասկանալի մահվան հետ: «Երեք երեխա ուներ, հարգված ու սիրված էր գյուղի մարդկանց կողմից: Շատ շնորհքով երիտասարդ էր: Բայց ամեն ինչ այնպես միանգամից է եղել, որ հնարավոր չի եղել փրկել կյանքը: Այդ դեպքից ընդամենը չորս օր առաջ Վիգենին կրկին մեղու է խայթել, սակայն ամեն ինչ կարգին է եղել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշել է գյուղապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ ինքն անձամբ բժշկական կենտրոնից զանգահարել է մարզպետ Սարգիս Սահակյանին և խնդրել է միջամտել, որպեսզի Երևանից ռեանիմոբիլ ուղարկեն Ապարանի բժշկական կենտրոն՝ Վիգենին մայրաքաղաք տեղափոխելու նպատակով:

Մեղվի խայթոցից մահացած Վիգենի եղբայրը՝ Կարեն Ղարիբյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ Վիգենը որևէ առողջական խնդիր չի ունեցել՝ բացի աչքի գլաուկոմա կոչվող հիվանդությունից, որի պատճառով երեք անգամ վիրահատվել է: «Հենց հասա հիվանդանոց, ես իրեն տեսա շոկային վիճակում. գիտակցությունը կորցրած էր, սրտի կանգ ուներ… Հետո մեզ բժիշկները պատճառաբանեցին, որ մեղուն խայթել է ուղեղը սնուցող արյունատար անոթը, և թույնը միանգամից ուղեղի վրա է ներգործել»,- հուզված ձայնով ներկայացրել է Կարենը: Վիգենի կնոջ՝ Գոհարի խոսքերով՝ ամուսնու ինքնազգացողությունը մեղվի խայթոցից ընդամենը 5 րոպե հետո կտրուկ վատացել է: Նրանք այդ ժամանակ միայն կարողացել են շտապօգնություն զանգահարել: «Ուղղակի շտապօգնության մեքենան ուշացավ, և մենք փորձեցինք մեր ուժերով իրեն հասցնել Ապարանի բժշկական կենտրոն: Չեմ կարող ասել, թե որքան ուշացավ, բայց մենք չկարողացանք այլևս սպասել շտապօգնության մեքենային: Իհարկե, հետագայում բժիշկները մեզ տեղեկացրեցին, որ որքան էլ շուտ իրեն հասցնեինք հիվանդանոց միևնույն է՝ չէին կարող նրան փրկել»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Գոհարը` հավելելով, որ բժշկական կենտրոնում արագ միջոցներ են ձեռնարկել, սակայն Վիգենն արդեն գիտակցությունը կորցրած է եղել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում