ՀԱՀ-ի առողջապահության նախարար Աարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների մոտ 28%-ը երկրում ՄԻԱՎ-ի վարակակիր են՝ հաղորդում է BBC-ն:
Մոտսոալեդին ընդգծել է, որ երկրում ծաղկում է անչափահաս աղջիկների սեռական շահագործումը:
«Հասկանալի է, որ աղջիկները հիմնականում վարակվում են ոչ թե իրենց հասակակիցների հետ սեռական հարաբերություններ ունենալիս, այլ տարեց տղամարդկանց»,- ասել է նա:
Համեմատության համար նշենք, որ դպրոցահասակ տղաների ընդամենը 4%-ն է ՄԻԱՎ-ով վարակված:
Նախարարի խոսքով՝ 2011թ. երկրում հաշվվում էր 94 հազար դպրոցահասակ հղի, որոնցից առնվազն 77 հազարը պետական կլինիկաներում դիմել են հղիության արհեստական ընդհատման, ընդ որում՝ խոսքը 10-14 տարեկան աղջնակների մասին է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀԱՀ-ում ՄԻԱՎ վարակակիրներ են բնակչության շուրջ 5 մլն-ը, ինչը կազմում է բնակչության մոտավորապես 10%-ը:
2012թ. երկրում մահացել է ՄԻԱՎ-ով վարակված 260 հազար մարդ՝ երկրում մահացած մարդկանց գրեթե կեսը:










































