Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Խորհրդատո՞ւ է, թե՞ պաշտպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

 Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու փորձի արդյունքում «Ժառանգության» պատգամավորների ու ոստիկանության միջև գրանցված քաշքշոցից հետո հրապարակ եկավ նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով հայտարարեց, որ հացադուլի ժամանակ մեկ վրան տեղադրելն իրավաչափ է, և որ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն: Սա, սակայն, համոզիչ չեղավ ոստիկանության համար, և վերջիններս կրկին հղում կատարելով քաղաքապետարանի արգելքին` հայտարարեցին, որ թույլ չեն տալու վրան տեղադրել: Օգտվելով առիթից` «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

 – Պարոն Անդրեասյան, ստացվում է` Ձեր այցելությունը Րաֆֆի Հովհաննիսյանին այնքան էլ օգտակար չէր:

 – Օգտակարության առթիվ հարցրեք Րաֆֆի Հովհանիսյանին և Ռուբեն Հակոբյանին: Մարդու իրավունքների պաշտպանը ունի խորհրդատվական լիազորություններ բացառապես և մեր խնդիրն է հնչեցնել իրավական ճշմարտությունը, և մենք հնչեցնում ենք, ինչպիսին է այս իրավիճակում իրավաչափությունը կամ ինչպես պետք է լուծվի այս խնդիրը օրենքի շրջանակներում, բայց պետական մարմիններին ստիպելու, պարտադրելու, ուժի կիրառում իրականացնելու լծակ մարդու իրավունքների պաշտպանը չունի, կարող է հնչեցնել արդար, օբյեկտիվ գնահատականներ:

 – Եթե կրկին քաշքշոց լինի հրապարակում, Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

 – Մենք շարունակելու ենք հետևել և տալ մեր գնահատականները: Սա է օրենքով մեր լիազորությունները` տալ գնահատականներ, տալ խորհուրդներ, ասել` որն է իրավաչափ, որն է ոչ իրավաչափ: Մեր լիազորությունների մեջ մենք փորձելու ենք անել ամենը, որ նաև լինի մարդասիրական որոշում:

 – Ասել է թե` Դուք խորհրդատու եք, ոչ թե պաշտպան:

 – Դա ձեր ընկալումն է: Դա ես չեմ որոշել, այլ Սահմանադրությունը: Բոլոր երկրներում օմբուդսմենները ունեն խորհրդատվական ֆունկցիաներ:

 – Այսինքն` եթե կրկին միջադեպ լինի, կրկին խորհուրդնե՞ր եք տալու:

 – Այո: Մեր աշխատակիցները միջամտում են, բացատրում են, հաճախ հաջողության են հասնում, որովհետև ոստիկանները փոխում են իրենց վարքագիծը մեր միջամտությամբ, որովհետև այդ խորհրդատվությունը ազդում է որոշակի գիտակից մարմինների որոշակի գիտակից պաշտոնյաների վրա:      

 – Փաստորեն, ոստիկանության վրա ՄԻՊ խորհուրդները մինչ այժմ չեն ազդել:

 – Տարբեր իրավիճակներում ազդել են: Եվ եթե կա հովանոցը, թեև վրանը չկա, կարծում եմ, արդյունքներ եղել են, և որոշակի դրական տեղաշարժ կա, բայց միշտ չի դա: …Մեր այցելության նպատակը մեր դիրքորոշումը ներկայացնելն էր վրանի և հովանոցի հետ կապված, ինչը մենք արեցինք, և մոտեցումը հետևյալն է, որ մեկ վրանը կամ մեկ հովանոցը տեղադրելը, եթե դա անհրաժեշտ է մարդու առողջության կամ խնդիրները լուծելու համար` անկախ, թե դու ինչ տեսակի ակցիա ես անում, և եթե դա խաղաղ ակցիա է և այլոց շահերը չի ոտնահարում, պետք է պետությունը պոզիտիվ պարտավորություն կրի քո առողջությունը, քո կյանքը ապահովագրելու համար:

 – Դա Դուք բացատրեցի՞ք ոստիկանությանը:

 – Մեր աշխատակիցներն այսօր դա ներկայացրել են ոստիկանությանը, ես դա ներկայացրել եմ իմ հայտարարությամբ դեռևս երկու տարի առաջ: Մի քանի անգամ այլ հայտարարություն է եղել նույն թեմայով: Նաև դրա մասին մեր պաշտոնական տեսակետն ունի ոստիկանությունը: Պաշտոնական գրությամբ պահանջելու ենք, թե որն է մերժման իրավական հիմքերը, և եթե շարունակեն մերժել, ինչ հիմքերով են մերժելու: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում