Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Պուտինը հասկացրել է, որ առաջադրանքը կատարված չէ. մամուլ

Մարտի 11-ին կայացավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը: Մինչև այսօր «մութ» է մնացել, թե այդ հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Սարգսյանն ու Պուտինը: Միայն հայտնի է, որ Վ. Պուտինը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, ասել է, թե 60 տոկոս և ավելի ձայն հավաքելը շատ լավ արդյունք է: Պուտինի այս խոսքերը լայնորեն քննարկվում են քաղաքական շրջանակներում: Շատերի համար անհասկանալի է, թե ինչու Պուտինը որոշեց նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի «խփած» տոկոսը բարձրացնել: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Պարոն Սաֆարյան, ՊուտինՍարգսյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, նշեց, որ նա 60 տոկոս ձայն է հավաքել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Պուտինը «բարձրացրեց» Սարգսյանի տոկոսները:

– Պուտինը հասկացրել է, որ առաջադրանքը չի կատարվել, այսինքն՝ 60-ի փոխարեն 58 է ստացվել: Չգիտեմ «կլորացրել» է, թե չի կլորացրել: Իր մեսիջն այնքան բազմանշանակ է, հեգնանքը մի կողմ թողնելով՝ ինքն ուղղակի բացահայտ ցույց է տվել, որ Ս. Սարգսյանի լեգիտիմությունը ճանաչվում է դրսից: Անկախ նրանից՝ ներսից ճանաչվում է, թե ոչ, ճանաչողը Պուտինն է, ու ինքը գտնում է, որ 60 տոկոս է հավաքել: Այսինքն՝ Պուտինի կողմից հրապարակված թիվն ավելին արժի, քան ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկությունը: Պուտինը ցանկացել է Ս. Սարգսյանին ցույց տալ, որ նրա լեգիտիմության երաշխավորը ինքն է, ոչ թե ուրիշ մեկը:

Քանի որ ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, հնարավոր համարո՞ւմ եք, որ Վ. Պուտինն այս կերպ փորձել է «սիրաշահել» Ս. Սարգսյանին:

– Կենացները դեռ քաղցրանալու են, հիմա էլ նա Բրյուսել է գնացել, Բրյուսելում կհասկացնեն, որ ինքը չպետք է գնա Եվրասիական միություն, եթե գնա, ապա խնդիրներ կունենա: Իհարկե, Բրյուսելի պաշտոնյաներն այնպիսին չեն, որ Պուտինի նման կանգնեն և միամտաբար ասեն, թե դու 60 տոկոս ես հավաքել: Նրանք եթե տեսնեն՝ Ս. Սարգսյանն աստիճանաբար շարունակում է զրույցները Եվրասիական միության թեմայով ապա վստահ եղեք, որ իրենց դիրքորոշումներն այլ կերպ կարտահայտեն: Խնդիրը նաև այն է, որ Ս. Սարգսյանը ոչ միայն ներքին, այլև արտաքին դաշտում հայտնվել է կա՛մ կա՛մի իրավիճակում: Երբեք այսքան հստակ չի եղել կողմնորոշման հրամայականը: Այս ամենը Ս. Սարգսյանին այնքան վատ իրավիճակում է դրել, որ նա ամեն օր էլ ավելի է զգալու լեգիտիմության պակասը: Գնալով արտաքին դաշտում սրվելու են խնդիրները: Դա էլ այն պարագայում, երբ ժողովրդի մեծ մասն իր հետ չէ, ու ավելին, պահանջում է իր հեռանալը: Սա է ամբողջ իրականությունը:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Պարոն Կարապետյան, ի՞նչ կարծիք ունեք Վ. Պուտինի և Ս. Սարգսյանի վերջին հանդիպման մասին:

– Տեղեկություններն առատ չեն, երբ ավելի մանրամասն տեղեկություններ լինեն, այդ ժամանակ կարելի է ավելի ծավալուն խոսել: Հիմա շատ քիչ ինֆորմացիա կա, որպեսզի ինչ-որ բան մեկնաբանեմ:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Վ. Պուտինը Ս. Սարգսյանի հավաքած ձայները ավելացրեց՝ նշելով, թե Սարգսյանը հավաքել է «ավելի քան 60 տոկոս»:

– Նշանակություն չեմ տալիս այդ հանգամանքին: Մեկ-երկու տոկոսն ինձ համար նշանակություն չունի:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Պարոն Թովմասյան, ինչո՞ւ Վ. Պուտինն «ավելի քան 60 տոկոս» ձայն հավաքելու համար շնորհավորեց Ս. Սարգսյանին, երբ վերջինիս ձայները, ԿԸՀ պաշտոնական տվյալներով կազմում են 58.6 տոկոս:

– Իսկ Դուք դա բացատրում եք Պուտինի անտեղյակությա՞մբ: Ինչո՞ւ պետք է Պուտինը մտածված ասեր 60 տոկոս: Դա Պուտինի գործն է, ինքն է իր թվերը հրապարակում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում