Thursday, 16 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում

Հայաստանը հայտարարել է իրավիճակի փոփոխության մասին

Հայաստանում բավական աժիոտաժ է առաջացրել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները կօգնի ապահովել զինադադարը հայ-ադրբեջանական սահմանում:

Այս հայտարարությունն ըստ էության վկայում է տարածաշրջանային նոր իրավիճակի մասին, որը եթե նկարագրենք մեկ նախադասությամբ, ապա կնշանակի, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգներն է հանդես գալիս որպես անվտանգության երաշխավոր: Սա ըստ էության Ռուսաստանի դերն էր, որը այժմ ստանձնում է Նահանգները:

Միամիտ կլինի կարծել, որ այս դերի հարցում Նահանգները պայմանավորվել է Հայաստանի հետ: Հայաստանն ընդամենը արձանագրել է նոր իրողությունը հայտարարությամբ, որը, ամենայն հավանականությամբ, արվել է և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի համաձայնությամբ ու հավանությամբ, այլապես Երևանը հազիվ թե որևէ մակարդակի հայտարարությամբ գնա որոշակի առճակատման Ռուսաստանի հետ:

Եվ ուրեմն՝ Հայաստանն արձանագրում է ԱՄՆ-Ռուսաստան մակարդակում առկա պայմանավորվածության մասին: Թե ինչ ժամանակային և տարածական կտրվածք է պարունակում այդ հայտարարությունը՝ մանրամասներ չկան, իհարկե: Սակայն պետք է ենթադրել, որ խոսքը առնվազն միջնաժամկետ հեռանկարի մասին է, քանի որ ակնհայտորեն պայմանավորված է մի շարք գործընթացներով, որոնք ինքնին միջնաժամկետ են առնվազն:

Խոսքը և՛ ԱՄՆ-Ռուսաստան հարթությունում գործընթացների մասին է, և՛ մի շարք այլ, օրինակ՝ ԱՄՆ-Իրան, Թուրքիա-քրդեր-ԻԼԻՊ: Այս բոլոր ուղղություններով զարգացումները առնվազն միջնաժամկետ բնույթ են ունենալու, ինչն էլ իր հերթին հուշում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ Նահանգներն է ըստ էության վերցնում կառավարման վահանակը տարածաշրջանային անվտանգության հարցում ևս միջնաժամկետ է առնվազն:

Սակայն սրա հետ մեկտեղ շատ կարևոր է, թե հատկապես ինչ է ենթադրում նոր իրավիճակը: Դա ենթադրում է կառավարելի ապակայունությո՞ւն, թե՞ ապակայունացման բացառում: Սա հարց է, որը շատ կարևոր է մասնավորապես Հայաստանի վարքն ու անելիքները որոշելու համար:

Մի բան պարզ է՝ եթե Հայաստանը շարունակի այնպես, ինչպես մինչ այժմ՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ տնտեսական քաղաքականության առումով, ապա նոր իրավիճակը Հայաստանի համար կշարունակի ունենալ ընդամենը հին հետևանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում