Ինչպես տեղեկացնում է Al-Jazeera հեռուստաալիքը, Սիրիայի անվտանգության ուժերն այսօր առավոտվանից ուժի կիրառմամբ ցրել են Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքում սկսված հակակառավարական ցույցը: Քաղաքում խուճապ է առաջացել, քանի որ շենքերի տանիքներից դիպուկահարները գնդակահարում են մարդկանց` բացելով անկանոն կրակ:
«Նրանք կրակ են բացում այն ամենի ուղղությամբ, ինչ շարժվում է: Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ վազում, իսկ մեկ վայրկյան անց ընկնում գետնին, շատ վիրավորներ կան»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը: «Նրանք նույնիսկ հիվանդանոց չեն կարող գնալ: Նրանք մտավախություն ունեն, որ այնտեղ են գտնվում անվտանգության ծառայության ներկայացուցիչները»,- պատմում է մեկ այլ ականատես: Նրանք միաձայն նշում են, որ մահացածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Ականատեսները նաև տեղեկացնում են, որ չի գործում հեռախոսակապը, մարդիկ չեն կարողանում փողոց դուրս գալ` դեղորայք, սնունդ գնելու համար:








































