Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը մնում է Թբիլիսիի գլխավոր ռազմավարական գործընկերը, և մոտ ապագայում ինքը կայցելի Վաշինգտոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես չէի ցանկանում ուղևորվել ԱՄՆ և այնտեղ արդարանալ, անհրաժեշտ է որոշ ժամանակ, որից հետո ես պարտադիր կգնամ և կապացուցեմ նրանց, որ մենք ուժեղ թիմ ունենք և շատ բան կարող ենք անել: Մենք կապացուցենք, որ լավ հարաբերություններ կունենանք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Իվանիշվիլին տարածաշրջանային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:











































