Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյի կարծիքով՝ «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է հաղթահարել բոլոր դժվարություններն ու արդարացնել սպասելիքները:
«Ուզում եմ ասել, որ Մարիոն ամենահաճելի մարդկանցից է, ում կարող եք հանդիպել: Երբեմն Իտալիայի հավաքականի մարզման ժամանակ կարող էի ծիծաղել ավելի շուտ, քան նա կհասցներ ինչ-որ բան ասել: Բավականար էր պարզապես նրա դեմքին նայել: Մարիոյի հետ երբեք չես ձանձրանա:
Հուսով եմ, որ առաջիկա մրցաշրջանը հաջող կընթանա նրա համար: Վստահ եմ, որ Մարիոն դեռ կարող է Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը դառնալ»,- Football Italia-ն մեջբերում է Պիրլոյի խոսքերը:







































