Վնասը, որն առողջությանը հասցնում է քնի պակասը, համեմատելի է ծխելու վնասի հետ: toneto.net-ի հաղորդմամբ՝ այս մասին խոսում է պրոֆեսոր Ռասել Ֆոսթերը՝ Օքսֆորդի համալսարանից:
Չափից քիչ քնելու հետևանքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց դեպքում, ովքեր օրական 7-8 ժամից պակաս են քնում կամ գիշերային հերթափոխով են աշխատում, ծերացման գործընթացն արագ է ընթանում, բարձր է քաղցկեղի, սրտի հիվանդությունների, դիաբետի ռիսկը: Մտածողական կարողությունները ևս խախտվում են: Քնի պակասի ֆոնին մարդու համար ավելի է դժվարանում ոչ միայն որոշումների ընդունումը, այլև մարդկանց հետ շփվելը: Նա ավելի վատ է յուրացնում տեղեկությունը, իմպուլսիվ է դառնում:
Մարդիկ, որոնք ստիպված են մշտապես մինչև լուսաբաց արթուն մնալ, ալկոհոլից հարբածության վիճակի նման վիճակում են լինում:
Քիչ քնելը նաև արագացնում է գլխուղեղի ծերացման գործընթացը: Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 10 տարի գիշերներն աշխատած մարդկանց ուղեղը անձնագրային տարիքից 6,5 տարով ծեր է:








































