Ամերիկյան Destination America ալիքն ուղիղ եթերում դևերի վտարման գործընթաց կցուցադրի: Էկզորցիզմի սեանսի հեռարձակումը նախատեսվում է հոկտեմբերի 30-ին՝ Հելոուինի նախօրեին: Այս մասին հաղորդվում է ալիքի կայքում:
Եթերը կլինի Սենտ-Լուիսի արվարձանի տնից, որտեղ 1949 թ. հոգևորական Ռեյմոնդ Բիշոպը տղայի միջից հեռացրել է դևերին:
Ճիշտ է, դևերին կհեռացնեն ոչ թե մարդու միջից, այլ տնից: Ուրվականների առկայության պատճառով այնտեղ գտնվելը նախկինի պես չափազանց վտանգավոր է, պնդում են հեռուստահեռարձակման կազմակերպիչները: Ծրագրվում է, որ ուղիղ եթերն օրեր կտևի:
Էկզորցիզմը տարբեր, ամենից հաճախ՝ ծեսերի կրոնական միջոցով չար հոգիներին հեռացնելու գործընթաց է:











































