Ճապոնական Suntory ընկերությունը պատրաստվում է Միջազգային տիեզերակայան ուղարկել վիսկիի 3 տեսակ, որոնք պահվել են 10, 18 և 21 տարի՝ ստուգելու համար, թե անկշռությունն ինչպես կազդի խմիչքի համի վրա: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Վիսկի արտադրողները կարծում են, որ ՄՏԿ-ում պայմանները՝ անկշռությունը և մշտական ջերմաստիճանը, խմիչքի համը կարող են ավելի փափուկ դարձնել: Երբ վիսկին Երկիր վերադառնա, դեգուստատորները կորոշեն՝ արդյոք իրենց սպասումներն արդարացե՞լ են:
Վիսկիների տիեզերք ուղարկելը սպասվում է մոտավորապես մեկ ամիս հետո: Suntory ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ չեն պատրաստվում «տիեզերական» վիսկին օգտագործել կոմերցիոն նպատակներով:







































