Ամուսնությունը Բելգիայի արքայազն Ամեդեոյի համար արժեցել է գահի իրավունքը, հայտնում է The Times-ը: Հարսանիքը տեղի է ունեցել դեռևս 2014 թ. հուլիսին, բայց մանրամասները միայն հիմա են հաղորդվում:
Ամեդեոյի ընտրյալը իտալացի Էլիզաբեթ Մարիա Ռոսբոխ ֆոն Վոլկենշտայնն է: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Հռոմում, հարսանիքին ներկա է եղել արքա Ֆիլիպը: Պարզվել է՝ Ամեդեոն ամուսնության պաշտոնական թույլտվություն չի ստացել, ինչը նրան զրկում է գահաժառանգության իրավունքից: Արքայազնը գահի հերթում 6-րդն էր:
Աղբյուրների խոսքով՝ Ամեդեոն միտումնավոր է հրաժարվել գահը ժառանգելու իրավունքից, որ կնոջ հետ անկախ կյանքով ապրի և պաշտոնական պարտավորություններ չունենա, հայտնում է The Daily Mail-ը: Ամուսինները Նյու Յորքում են ապրում:











































