Գայ Ռիչին օրինականացրել է հարաբերությունները իր 3 երեխաների մոր` մոդել Ջեքի Էյնսլիի հետ, հայտնում է Elle-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Ուիլթշիր դքսությունում գտնվող նրանց տանը: 46-ամյա ռեժիսորը և 33-ամյա մոդելը մոտեցել են խորանին հյուրերի ներկայությամբ, որոնց թվում եղել են Բրեդ Փիթը, Դեվիդ և Վիկտորիա Բեքհեմները, Հենրի Կավիլը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և շատ այլ հայտնիներ:
Եվ դատելով լուսանկարներից, որոնք հայտնվել են համացանցում՝ տոնակատարությունը հաջողվել է:














































