Wednesday, 01 07 2026
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

«Կրասնոդար»-ի հետ խաղը շատ կարևոր էր Վարուժան. Սուքիասյան

«Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատմեց Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդար»-ի հետ ստուգողական հանդիպման և թիմի նպատակների մասին:

Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:

Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեինք նոր ֆուտբոլիստների և կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում և գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին:

Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ին:

«Կրասնոդար»-ի հետ խաղը շատ կարևոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է, հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ և խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես ևս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գևորգ Նռանյանի մաքուր գոլը:

Մյուս երկու խաղերում մեկական հաղթանակ և պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր:

Հավաքը անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատ»-ը երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդար»-ի մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:

Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդար»-ի մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր:

Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:

Ջուլիանոյի, Գևորգ Նռանյանի և Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գևորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից:

Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատ»-ի առջև:

Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:

«Արարատ» ՖԱ, մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում