Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրուցել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ և նշել, որ ակումբը մտադիր չէ վաճառքի հանել ֆուտբոլիստի տրանսֆերը:
««Ռեալ»-ը չի վաճառի քո տրանսֆերը: Հակառակ դեպքում հաջորդն ակումբը ես կլքեմ»,- Cadena Ser-ը մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Պերեսն ու Ռամոսն, այնուամենայնիվ, համաձայնության են հասել: Բանակցությունների արդյուքնում Ռամոսը համաձայնել է 9 մլն եվրո աշխատավարձ ստանալ՝ «արքայական ակումբ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելով մինչև 2020 թվականը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկում Ռամոսին:








































