Հռոմի պապի ընտրությունը չորեքշաբթի բառացիորեն պայթեցրել է սոցցանցերը: Twitter միկոբոգների ցանցի տվյալներով՝ մարտի 13-ին՝ կաթոլիկների հոգևոր առաջնորդի ընտրության օրը, այդ թեմայով ավելի քան 7 մլն գրառում է կատարվել: Նոր պապի անվան հայտարարումից հետո այդ առնչությամբ մեկ րոպեում հայտնվել է 130 հազար թվիթ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
#HabemusPapam հեշթեգը (հովվապետի ընտրությանը հաջորդող՝ «Մենք պապ ունենք» ավանդական եզրափակիչ արտահայտությունը) դարձել է ցանցում ամենահայտնին ու ամենամեկնաբանվողը: Վարկանիշով հաջորդը եղել է #FumataBlanca հեշթեգը (սպիտակ ծուխ, որը վկայում է պապի ընտրության մասին):
Պապի պաշտոնական միկրոբլոգը, որը ստեղծվել է նախորդ պապի օրոք և արգելափակվել փետրվարի վերջին նրա կողմից գահը լքելուց հետո, կրկին վերականգնվել է: «Այժմ մեր պապը Ֆրանցիսկն է»,- ասվում է հաղորդագրությունում, որը մի քանի ժամում ավելի քան 76 հազար ռեթվիթ է հավաքել:








































