«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գոհ է մնացել Չեմպիոնների Լիգային գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Միլան»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղից:
«Կարելի է ասել, որ «Բարսելոնա»-ն անթերի խաղ ցուցադրեց: Առկա էին գնդակի վերահսկում, արագություն և գոլային պահեր: Երբեմն բախտը մեզ չէր ժպտում պատասխան խաղերում, որոնք մենք պետք է անպայման հաղթեինք, քանի որ պարտության էինք մատնվել առաջին հանդիպման ժամանակ:
Սակայն այժմ մենք ապացուցեցինք, որ կարող ենք իրագործել մեր նպատակը ցանկացած իրավիճակում: «Բարսելոնա»-«Միլան» հանդիպումը ցույց տվեց, որ Չեմպիոնների Լիգայում ֆավորիտներ գոյություն չունեն»,- նշել է Բուսկետսը:









































