Մաղադանոսը լայն տարածում ունի խոհանոցում: Բացի այդ, այն նաև օգտագործվում է որպես բուժիչ միջոց միզասեռական համակարգի բորբոքման դեմ, ունի նաև ցավազրկող հատկություն:
Դրանում առկա երկաթի, B վիտամինների խմբի, կալցիումի, մագնեզիումի շնորհիվ մաղադանոսը բուժում է միզապարկի բորբոքումը, լյարդի և լեղապարկի հիվանդությունները, բարելավում տեսողությունը, ամրապնդում անոթների պատերը:
Այն հատկապես հայտնի է որպես հոդերն ամրապնդող: Մաղադանոսի օգնությամբ կարելի է օրգանիզմից դուրս մղել նաև լեղաքարերը:
Սակայն մաղադանոսը կարող է նաև ալերգիա առաջացնել՝ դրանում առկա եթերայուղերի պատճառով, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս այն օգտագործել հղիության ժամանակ:
Բացի այդ, օրգանիզմին օգտակար չի լինի էկոլոգիապես վատ պայմաններում աճեցված մաղադանոսը:







































