Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

Փետրվարի 18-ից հետո ծավալված հետընտրական գործընթացների շարքում ամենակարևորներից մեկը, թերևս, երեկ տեղի ունեցած իրադարձությունն էր: Ըստ «168 ժամի»՝ խոսքը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցի մասին է:

Պաշտոնապես, իհարկե, դա ներկայացվեց՝ որպես քաղաքավարական այց, որպես ոստիկանապետի՝ մարդասիրության դրսևորում: Հասկանալի է, սակայն, որ Վլադիմիր Գասպարյանի այցելությունն առաջին հերթին ու բացառապես քաղաքական էր: Խնդիրը Վլադիմիր Գասպարյանի անձը չէ, ոչ էլ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան զանգահարելու ու անպատասխան չմնալու փորձ ունի: Խնդիրը Հայաստանի իշխանության կառուցվածքում Վլադիմիր Գասպարյանի ունեցած ֆորմալ և ոչ ֆորմալ դերակատարությունն է, որն ընթացիկ փուլում, ամենայն հավանականությամբ, ավելի բարձրացել է: Նախ՝ պաշտոնապես՝ որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանը զբաղված էր ընտրական գործընթացի համակարգմամբ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ իշխանական կուլիսներում տարածված համոզմունքի, մասնակցում է նաև կարևորագույն որոշումների ընդունմանը: Այսինքն՝ մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի միջոցով Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ մեսիջ է ուղարկել: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ մեսիջը կարող է լինել ինչպես՝ առաջարկի, այնպես էլ՝ առաջարկ-սպառնալիքի տեսքով: Ու նաև այդ առումով Վլադիմիր Գասպարյանի անձի ընտրությունը պատահական չէ: Ավելի պարզ ասած, բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը «կառուցողական» շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային: Պետք չէ բացառել նաև, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կարող է քննարկած լինել Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ հնարավոր այցի պայմանները:

Սրանք, իհարկե, ընդամենը ենթադրություններ են, որոնք, հրապարակայնության կարգախոսների ներքո հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի կիսակոնսպիրատիվ գործելաոճի պայմաններում, կարող են մոտ լինել իրականությանը:

Բոլոր դեպքերում՝ Վլադիմիր Գասպարյանի այցելության արդյունքների մասին որոշակի պատկերացում հնարավոր կլինի կազմել արդեն իսկ առաջիկա օրերին: Մարտի 15-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» մասնակցության ձևաչափի մասին որոշումը կտան այն հարցի պատասխանը, թե ինչ է իրականում ասել Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում