Սաուդյան Արաբիան կապ չունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ և խնդրում է իրեն այդ գործում չդիտարկել որպես պատասխանող կողմ: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով պետության փաստաբանին:
Փաստաբան Մայքլ Քելոգի խոսքով՝ գործում ոչ մի վկայություն չկա այն մասին, որ պետության ներկայացուցիչները նախապես իմացել են հարձակումների մասին կամ ինչ-որ կերպ գիտակցաբար օգնել են դրանց իրականացմանը:
Նա նշել է, որ գործով հայցվորներն իրենց հայտարարությունը պատրաստել են շշուկների հիման վրա՝ չներկայացնելով հստակ, համոզիչ և ստուգված ապացույցներ:











































