Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանը հատուկ ճաշացանկ է մշակել տխուր ուղևորների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Տեղի 8 ռեստորաններ առաջարկում են սերոտոնինի բարձր մակարդակով և տրամադրությունը բարելավող ուտեստներ: Դրան ճաշացանկում նշված են ժպտացող «սմայլիկով»:
Դիետոլոգ Ջո Թրևերսը բացատրել է, որ մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե որքան կարող է ուտեստն ազդել իրենց տրամադրության վրա:
«Երջանիկ հյուրասիրությունները» կարելի է փորձել օգոստոսի ընթացքում: Ճաշացանկում առկա են սաղմոնից, թյունոսից, բանանից, վարսակի շիլայից, ցիտրուսե մրգերից, մասուրից, ծաղկակաղամբից և սոյայից: Ուղևորներին նաև կանաչ թեյ է առաջարկվում:









































