Monday, 22 06 2026
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր

Իրանը ռազմաքաղաքական առումով նպաստելու է տարածաշրջանի կայունությանը

ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է լավ միջանցք հանդիսանալ Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ նշել էր, որ բանակցություններ նախկինում եղել են, և 3 միլիարդ 200 միլիոն է նախատեսված երկաթգծի իրականացման համար, բայց այդ ծրագիրը առայժմ ներդրողներ է ակնկալում:

«Առաջին լրատվական»-ը «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, թե այս հայտարարությունից հետո ի՞նչ անելիքներ ունի հայկական կողմը և արդյոք տեսնո՞ւմ է այդ ուղղությամբ իրականացվող գործընթաց։

«Գործընթաց տեսնում եմ. բանակցային գործընթաց կա: Հիմնական խնդիրը Ռուսաստանն է, որը պաշտոնապես դեմ է արտահայտվել դրան և շատ լավ հասկանում է, որ այդ երկաթգծի, նույնիսկ նախագծի հաստատումը, էլ չեմ ասում՝ կառուցումը, էապես կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ինչում Ռուսաստանը շահագրգռված չէ: Երկրորդ՝ մեկ անգամ չէ, որ այդ մասին խոսում է Իրանի դեսպանը։ Դրանով Իրանը փորձ է անում Հայաստանի հետ բանակցել՝ որպես անկախ գործընկերոջ, ավելի քան համոզված եմ, որ այդ ծրագիրը ապագա ունի, և այդ ծրագիրը մեծ շանսեր ունի իրականանալու։ Միանգամից ասեմ, որ դա քաղաքական ծրագիր է առաջին հերթին և գուցե երկրորդ հերթին՝ տնտեսական, և եթե այդ նախագիծը հաստատվի, ավելի շատ քաղաքականություն է հոսելու, քան թե ապրանքներ: Հույս ունեմ, որ նրանով, ինչ իշխանություններն անում են, դրանով չեն բավարարվի, ավելի լրջորեն կմոտենան հարցին»։

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ բացի իշխանության անելիքներից, հարկավոր է նաև հասարակության աջակցությունը, որպեսզի թուլանա Ռուսաստանի բացասական հնարավոր ազդեցությունը, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել ոչ միայն այդ նախագծին, այլև ընդհանրապես Հայաստան-Իրան հարաբերություններին։ Իսկ այդ հարաբերությունները, Շահնազարյանի խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելուց հետո մեզ համար ձեռք են բերել կարևորագույն ռազմավարական նշանակություն։

«Տարածաշրջանում էապես մեծանում է Իրանի դերը ոչ միայն էներգետիկ, հաղորդակցական նոր ուղիների, այլև ընդհանրապես ռազմաքաղաքական առումով, ինչը նպաստելու է տարածաշրջանի կայունությանը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Անդրադառնալով երկաթգծի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը և մոտ երկու ամիս առաջ Ռուսական երկաթուղիների ղեկավար Յակունինի այն հայտարարությանը, թե այդ երկաթգծի կառուցումը հեռանկարային չէ, Շահնազարյանն ասաց, թե անհեռանկարայինը Պուտինի իշխանությունն է. «Ամենաանհեռանկարայինը Պուտինի իշխանությունն է, ավելի անհեռանկարային բան չկա, և այդ ռեժիմի քաղաքականությունը, որով Հայաստանը փորձում է ամբողջապես դարձնել իր կցորդը, որը կարծես թե ամբողջապես չի հաջողվում եւ հաշվի առնելով, որ բոլոր ուղղություններով օղակը Ռուսաստանի շուրջ սեղմվում է, մենք ոչ միայն Իրանի հարցով, այլեւ ընդհանրապես պետք է պատրաստ լինենք այն իրավիճակին, երբ Ռուսաստանի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը ամբողջապես կփոխվի, կամ Պուտինի ռեժիմը կփոխվի»։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան, առավել եւս, որ իշխանությունները, անկախ Ռուսաստանի դիրքորոշումից, վստահեցնում են, որ երկաթգիծը անպայման կկառուցվի, Շահնազարյանը պատասխանեց. «Կապված այդ փոփոխության հետ, որը կլինի Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում, ասացի՝ արտաքին քաղաքականությունը կփոխվի, գուցե՝ Պուտինի իշխանությունը կփլուզվի, կարծում եմ շատ ավելի շուտ, քան կարծում եք, այսօր Հայաստանը պատրաստ չէ. Ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, քաղաքական համակարգը եւ նույնիսկ քաղաքացիական հասարակությունը, ինչի մասին մամուլում մի քանի անգամ արդեն խոսել եմ։ Սա կարեւորագույն խնդիր է իր բոլոր բաղադրիչներով, Իրանի հետ կապված հարցերով, որը մենք պետք է կարողանանք լուծել»,-ամփոփեց Դավիթ Շահնազարյանը։

Ավելին՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում