Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ իր տեղափոխությունն այլ ակումբ, մեծ անակնկալ կլինի։ Բայց շվեդ հարձակվողը նաև ասել է, որ իրեն ամեն ինչ բավարարում է ֆրանսիական ակումբում։
«Ո՞ւր ես կգնամ հետո։ Դա անակնկալ կլինի, շատ մեծ անակնկալ: Բայց ես հիմա դեռևս մեկ տարվա պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ։ Ես աջակցություն եմ ստանում այս թիմում և շատ ուրախ եմ։ Մենք գնալով ավելի ու ավելի ուժեղ ենք դառնում։ Մենք հիանալի թիմ ունենք և կարող ենք հասնել ավելիին։ Այդ պատճառով ներկա պահին ես գոհ եմ,- Զլատանի խոսքերն է մեջբերում purelyfootball.com-ը։








































