Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) ողջունում է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների շուտափույթ վերացման մասին որոշումը։ Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ ալ-Բադրին։
Նրա խոսքով՝ ՕՊԵԿ-ը դա որակում է որպես մեծ ձեռքբերում։ Ալ-Բադրին հայտարարել է, որ ՕՊԵԿ-ը ակնկալում է երկարաժամկետ հեռանկարում նավթային շուկայի կայունացում։ Նա ընդգծել է, որ նավթի գները կկայունանան 2016 թվականին, և հավելել է, որ ներկայիս իրավիճակը նավթի բոլոր արտադրողների համար փորձություն է։








































