Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը վստահ է, որ իր թիմը կարող է պայքարել այնպիսի գրանդերի հետ, ինչպիսիք են «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն:
««Ատլետիկո»-ի ներկայիս կազմն ունի անհրաժեշտ ներուժն ու համապատասխան որակները և կարող է մրցակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ»,- Marca-ն մեջբերում է Ֆելիպե Լուիսի խոսքերը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո»-ի հետ: Մադրիդյան ակումբի կազմում նա հանդես է եկել նաև 2010-2014 թվականներին, որից հետո 22 մլն եվրոյի դիմաց Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել:



































