Օկլահոմայի բնակչուհի Միսթի Վան Հորնը, ով գումարի խիստ կարիք է ունեցել, Facebook սոցիալական կայքում որոշել է վաճառել իր երեխաներին: Կինը թանկ չի գնահատել նրանց. երկուսի համար 4 հազար դոլար է խնդրել:
22-ամյա մայրը ձերբակալվել է սոցիալական ցանցերի միջոցով անչափահասների վաճառքի մեղադրանքով այն բանից հետո, երբ Facebook-ի իր էջում տեղադրել է իր 10 ամսական դստեր և 2 տարեկան որդու վաճառքի վերաբերյալ հայտարարություն։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ դա գիտակցված արարք է եղել: Կինն իրականում ցանկացել է վաճառել իր երեխաներին՝ այդ նպատակով օգտագործելով սոցիալական կայքերի դաշտը:
Այս հայտարարությունը նա ցանցում մի քանի անգամ է տեղադրել, վերջին անգամ այն գրավել է զգոն քաղաքացիների ուշադրությունը, որոնք էլ դիմել են ոստիկանություն:
Կնոջը չի հաջողվել իրականացնել իր նպատակը:
Թե ինչի համար էր Վան Հորնին այդ գումարն անհրաժեշտ, դեռ հայտնի չէ: Ոստիկանները կարծում են, որ կինը փորձել է գումար հավաքել բանտից իր ընկերոջը դուրս բերելու համար: Ոստիկանության տվյալներով՝ դրա համար անհրաժեշտ էր 1500 դոլարի չափով գրավ մուծել:
Երեխաները տվյալ պահին գտնվում են սոցիալական ծառայությունների հսկողության տակ:







































