Nashamama.com-ի փոխանցմամբ՝ բողկի օգտագործումը կարող է օգնել հազի, բարձր ճնշման ու թուլացած իմունիտետի ժամանակ։
Ֆիտոքիմիական միավորումները, որոնք մտնում են նրա կազմի մեջ, ունեն հակաքաղցկեղածին գործունեություն։ Բացի այդ, բողկը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին ու կալիում։
Բողկն օգտակար է նաև դիաբետով ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապողների համար։ Ընդ որում՝ բանջարեղենն ունի ընդամենը 20 կալորիա։ Այնպես որ՝ այն սննդացանկում ներառելը չի ազդի քաշի վրա։ Ուստի, եթե սիրում եք բողկ, ապա համարձակորեն դրանով դիետա պահեք։











































