«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով արտոնագրային վճարների համակարգում ներառվել են ևս 6 գործունեության տեսակներ: Ու թեև այդ օրենքով սահմանվել է, որ հիշյալ գործունեության տեսակներից որոշների մասով արտոնագրային վճարների հաշվարկման համար կիրառվում են նաև Երևան քաղաքի գոտիկանությամբ պայմանավորված գործակիցներ, սակայն գործունեության նոր տեսակների մասով գոտիականություն սահմանված չէ:
Սխալն ուղղելու համար ՀՀ կառավարությունը վաղը նիստում նախատեսում է սահմանել գոտիականության գործակիցները:
Հիշեցնենք, որ դա վերաբերում է հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 քմ սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեությանը, վարսավիրական ծառայությունների մատուցմանը, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպմանը:
Որոշումը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող)








































