Բժիշկների խոսքերով` անբավարար քունն ունենում է այնպիսի արդյունք, ինչպիսին ծխելն է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռասել Ֆոսթերին: Ըստ պրոֆեսորի` երբեմն մարդու մտածելու ունակություններն այնքան են տուժում անքնության պատճառով, որ նրա վիճակը կարելի է համեմատել հարբածության հետ:
Պարզվել է նաև, որ աշխատանքի գիշերային հերթափոխներն արագացնում են ծերացման գործընթացը, բարձրացնում քաղցկեղի, սրտի հիվանդությունների և 2-րդ կարգի շաքարախտի հավանականությունը: Պրոֆեսորի խոսքերով` հիմնական խնդիրն այն է, որ շատերը պարծենում են իրենց անքնությամբ: Սակայն չեն հասկանում, թե որքան է տուժում որոշում ընդունելու, այլ մարդկանց հետ շփվելու, ինչպես նաև տեղեկություն մշակելու ունակությունը:
Նման մարդկանց վիճակը կարելի է համեմատել մի քանի չափաբաժին վիսկի կամ գարեջուր խմած մարդկանց հետ:











































