Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ՝ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է մեկ այլ ուղևոր՝ 5-ամյա Պետրոս Խալաթյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան վարորդի տղան է, իսկ վիրավորներ Ս. և Հ. Սուքիասյանները հայր ու որդի են:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, ինչի համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոմեքենայի դատաավտոտեխնիկական:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում