Պորտուգալական «Պորտու»-ի նախագահ Պինտու դա Կոշտան պատասխանել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը:
«Ծախսերի առումով՝ Կասիլյասի գործարքը շատ գրավիչ էր: Նա մինչև հիմա համարվում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: 34 տարեկանում անգամ նա փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Ինչ վերաբերում է Մոուրինյոյի հայտարարությանը, ապա նա ոչինչ չգիտի: Կասիլյասի աշխատավարձի երկու երրորդը վճարում է «Ռեալ»-ը»,- դե Կոշտաի խոսքերը մեջբերում է O Jogo-ն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն դժգոհել էր այն գումարից, որը վճարում է «Պորտու»-ն Կասիլյասին:







































