Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրիի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:
Առաջիկա օրերին կողմերը կսկսեն բանակցությունները: Սպասվում է, որ տրանսֆերը կկայանա այս ամռանը:
28-ամյա ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, 3 գոլ խփել և 7 գոլային փոխանցում կատարել:







































