Կուբայում բացվել է հատուկ սիգարի ակումբ, որի մուտքը թույլատրված է միայն կանանց՝ հաղորդում է «Ռոսբալտը»:
Ակումբի հիմնադիրները կարծում են, որ ծխելը կնոջը դարձնում է գրավիչ:
«Երբ ես առաջին անգամ ընկա Կուբա, ցնցված էի տեղացի կանանց նրբագեղությամբ: Նրանք այնքան գեղեցիկ էին ծխում, որ դրա կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել»,- հայտարարել է ծխելու կողմնակիցներից Սառա Սանդերսը:
Երկրում վերջերս արգելվել էր ծխել հասարակական վայրերում, սակայն սիգարի արտադրությունը նախկինի պես մնում է Կուբայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Կուբայում սիգարների գնորդների շրջանում կանայք կազմում են 5-10%: Փորձագետները կանխատեսում են, որ այդ ցուցանիշը մոտ ապագայում կարող է զգալիորեն մեծանալ:









































