Համացանցով Windows 10-ի տարածումը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծում ցանցային սարքավորման և կապի ալիքների վրա: Այս մասին հայտնում է WCCF tech-ը:
Թարմացումների անարգել բաշխման համար Microsoft-ը բոլոր խոշոր ցանցերում 40 Տբայթ/վ-անոց ալիք է պահեստավորել: Սակայն հուլիսի 28-ի ցերեկն արդեն այդ ալիքի վրա ծանրաբեռնվածությունը գերազանցել է 10 Տբայթ/վ-ը և շարունակում է աճել բաշխմանը նոր շրջանների միանալու հետ:
Որպես հետևանք՝ ըստ փորձագետների, շաբաթվա ընթացքում ցանցում ծանրաբեռնվածությունը շատ մեծ կլինի, և օգտատերերը կարող են բախվել ձգձգումների և ինտերնետ-ներբեռնումների արագության նվազման:








































