Դերասանուհի և սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը որոշել է փորձել իրեն հեռուստապրոդյուսերի դերում։ Ինչպես հայտնում է Variety ամսագիրը, 49-ամյա Քրոուֆորդը աշխատում է NBC հեռուստաալիքի համար սերիալի վրա, որը նվիրված է 80-ականների նորաձևության աշխարհին։
«Կուռք» աշխատանքային անվանումով սերիալը պատմում է նորաձևության երկու գործակալությունների միջև կատաղի պայքարի մասին։
Սպասվում է, որ սերիալի առաջին եթերաշրջանն էկրան կբարձրանա 2016 թվականին։
Մեծ էկրանին Քրոուֆորդը հայտնվել է ընդամենը մեկ անգամ. 1995 թվականին Ուիլյամ Բոլդուինի հետ նա նկարահանվել է ռեժիսոր Էնդրյու Սայպսի «Ազնիվ խաղ» մարտաֆիլմում, որում մարմնավորել է փաստաբանի։









































