ՄԱԿ ԱԽ-ն չորեքշաբթի օրը կքննարկի Դոնեցկում Boeing-ի կործանումը հետաքննելու համար միջազգային տրիբունալի ստեղծման վերաբերյալ բանաձևի նախագիծը: Նախագծի հեղինակը Մալայզիան է, որի իշխանությունները հայտարարել են այդ հանցագործության համար պատասխանատուների նկատմամբ դատական հետապնդման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
ՄԱԿ ԱԽ-ին կից միջազգային տրիբունալի ստեղծման օգտին արդեն արտահայտվել են Ուկրաինայի, Ավստրալիայի և Բելգիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք. Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում եղած բոլոր 298 ուղևորները զոհվել են:










































