Մարտի 12-ին Ադրբեջանի գրողների միությունում տեղի է ունեցել վիճաբանություն մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի պատճառով: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, վիճաբանության հետևանքով Միության ներկայացուցիչը թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես հստակեցնում է REGNUM գործակալությունը, մարտի 12-ին Ադրբեջանի գրողների միությունում տեղի է ունեցել գրողների և քննադատների հանդիպում:
Քննադատ Ասադ Ջահանգիրը հանդես է եկել «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ, ինչը դուր չի եկել Ալչին Գուսեյնբեյլիին:
Նրանք սկսել են վիրավորել միմյանց, այնուհետև քննադատը շիշ է նետել գրողի վրա: Շիշը դիպել է պատին և ջարդվել, իսկ դրա բեկորները վնասել են մեկ այլ գրողի ձեռքը:










































