Սիրիայում ողբերգական հանգամանքներում զոհվել է Եվրամիության ներկայացուցչության աշխատակից Ահմադ Շիհադեհը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Նա զոհվել է հրթիռակոծման հետևանքով Դամասկոսի արվարձանում՝ Դարաայում, որտեղ բնակվում էր»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերով՝ Շիհադեհը զբաղվել է ԵՄ գծով Դարաայի բնակչությանը հատկացվող հումանիտար օգնության հարցերով:
Էշթոնը կրկին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը Սիրիայում: Նրա խոսքերով՝ Սիրիայում հակամարտության զոհ է գնացել շուրջ 100 հազար խաղաղ բնակիչ, փախստական են դարձել ավելի քան մեկ միլիոնը:








































