Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը դատի են տվել The Daily Mail պարբերականին՝ երկու հոդվածի համար, որոնք հայտնվել են թերթի պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ հոդվածում տեղ են գտել նրանց դստեր՝ Ուայթ Իզաբելի լուսանկարները, որոնք պապարացիներն արել են նրանց համատեղ զբոսանքի ժամանակ:
«Էշթոնը և Միլան շատ են արժևորում իրենց անձնական և ընտանեկան կյանքը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դստեր հետ ժամանակ անցկացնելուն: Ինչպես ցանկացած այլ զույգ՝ նրանք իրավունք ունեն հանգիստ զբոսնել իրենց երեխայի հետ՝ չվախենալով լուսանկարիչների հետապնդումներից: Իմ հաճախորդները հստակ հասկացրել են, որ դեմ են նման տեսակի հրապարակումներին զանգվածային լրատվամիջոցներում»,- ասել է զույգի փաստաբանը:
















































