Լոնդոնցի լուսանկարիչ Ալեքսանդր Ջեյմսը անհավանական ստորջրյա պատկերներ է ստեղծում ինչպես կենդանի, այնպես էլ մահացած թիթեռների մասնակցությամբ, որոնց օգտագործում է որպես կոմպոզիցիայի մաս:
6 ամիսների ընթացքում իր մութ ստուդիայում լուսանկարիչը զննել է թիթեռներին: Նրա խոսքերով, երբեմն նա օրը 20 ժամ աշխատել է:
Իր աշխատանքների համար լուսանկարիչը երկու լամպ ջրի հատակին և երկուսը ջրի կողքերին է տեղադրել:
Որոշ աշխատանքներում թիթեռների թևիկները արծաթազօծել է: Ջեյմսի խոսքերով, այս տեսքը ստացվում է թթվածնի օգնությամբ, որը կպչում է թևիկներին: Երբեմն ջրի վրա թիթեռների թևիկների թեփուկները հայելու տեսք են ստանում:
Թիթեռներին ջրի վրա լուսանկարելու համար Ջեյմսը ստիպված է եղել նրանց ժամանակավորապես քնեցնել:
Իսկ ջրում լուսանկարելու համար լուսանկարիչը արհեստական ալիքներ է ստեղծել, որպեսզի աղավաղի թիթեռների պատկերները:










































