Սկանդալային երգչուհի Լեդի Գագան կարողանում է իր կյանքում տեղի ունեցած լուրաքանչյուր դեպքից շոու սարքել: Նույնիսկ կոնքի վիրահատությունը: Վերականգնողական կուրսեր անցնելու ժամանակ Լեդի Գագան իր համար ոսկուց պատրաստված սայլակ է գնել: Դրանից բացի, աստղը պատրաստվում է ամուսնանալ:
Լեդի Գագան դիզայներ Քեն Բորոխովի մոտ 24-կարատանոց սայլակ է պատվիրել, տեղեկացնում է Daily Beast-ը: Ամենայն հավանականությամբ, Born This Way շրջագայության հետաձգումից հետո այս յուրօրինակ սայլակով նա որոշել է բարձրացնել իր տրամադրությունը: Աստղը ստիպված է եղել ֆինանսական տեսանկյունից այս բավական լուրջ քայլը անել հիվանդության պատճառով:
Երիտասարդ դիզայներ Քեն Բորոխոը ասել է, որ սայլակի համար նյութերը նա հավաքել է ամբողջ երկրով մեկ: Նրա խոսքերով, նա ցանկացել է, որ սայլակը գահի նման լինի. բոլոր մետաղական մասերը ոսկով են պատված, իսկ նստատեղը երիտասարդ ցուլի կաշվից է պատրաստված:
Դիզայները խոստովանել է, որ երգչուհու հետ անձամբ չի շփվել և նույնիսկ չգիտի՝ արդյոք իր արտադրանքը նա պատրաստվում է օգտագործել ըստ նախատեսածի: Դիզայները հրաժարվել է նշել Գագայի վճարած գումարի չափը:
Դրանից բացի, երգչուհու ընկերուհի DJ Lady Starlight-ը տեղեկացրել է, որ Գագան պատրաստվում է ամուսնանալ: Նրա խոսքերով, երգչուհին և նրա ընկերը՝ Թեյլոր Քենին, որի հետ նա ծանոթացել է 2011 թ. տեսահոլովակի նկարահանման ժամանակ, պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները: Սակայն Գագան պաշտոնապես չի հաստատել այդ լուրերը:










































