Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Կգա՞, թե՞ չի գա Պուտինը

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է պետական այցով այցելել Հայաստան: Ժամկետներ չեն նշվում: Պուտինը 2008 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց ի վեր կամ Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոն ստանձնելուց ի վեր Հայաստան չի եկել: Սա, իհարկե, դժվար է համարել սովորական դադար: Սա քաղաքական ժեստ էր, առավել ևս, որ ռուսական կողմը պարբերաբար տեղեկություններ էր նետում մամուլ, որ այս կամ այն ամսին Պուտինը գալու է Հայաստան: Պուտինը չէր գալիս, և այդ տեղեկությունների ֆոնին Պուտինի չգալն առավել ցցուն էր դառնում՝ տեղիք տալով առավել թեժացող այն խոսակցություններին, որ Պուտինը պարզապես դժգոհ է Սերժ Սարգսյանից և նրա հարաբերություններից Արևմուտքի հետ:

Պաշտոնական Երևանն այս ընթացքում կարծես թե երբեք հրավեր չի հղել հրապարակային մակարդակում: Հնչում է առաջին հրավերը, իսկ Պուտինի արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ՝ ընդունե՞լ է, թե՞ չի ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը: Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը դեռ կմտածի՝ տեսնելու համար, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Հրավերն ընդունել-չընդունելու մասին որևէ հայտարարության բացակայությունը, ամենայն հավանականությամբ, վկայում է այդ մասին: Բայց այստեղ մեկ այլ էական հարց կա՝ իհարկե: Իսկ միգուցե Պուտինը Հայաստան այցելելու պայմաննե՞ր է դրել Սերժ Սարգսյանի առաջ, որոնց կատարումից է կախված, թե արդյոք կկայանա՞ նրա պետական այցը Հայաստան:

Չի բացառվում, որ այն կարևորագույն հարցերը, որոնք այսօր առկա են հայ-ռուսական օրակարգում, և որոնց մասին որևիցե աղմկոտ հայտարարություն չեղավ մարտի 12-ին, հանդիսանում են այդ պայմաններից: Եվ նույնիսկ հնարավոր է, որ Պուտինն այդ հարցերի կապակցությամբ վերջնական խոսակցությունը թողնում է երևանյան այցելությանը, որպեսզի այդ կապակցությամբ վճռական քայլերը կատարվեն հենց Հայաստանում՝ ապահովելով նրա հաղթական մուտքը կամ, այսպես ասած, Հայաստանի «վերանվաճումը» Արևմուտքից:

Տոտալիտար, ավտորիտար հավակնություններով առաջնորդները այդպիսի նրբերանգներին շատ մեծ ուշադրություն են դարձնում, և զարմանալի չի լինի, եթե Պուտինի համար էլ դրանք կարևոր լինեն: Սակայն դա, իհարկե, կլինի ՌԴ նախագահի ռազմավարական վրիպումներից մեկը, որպիսին նա կարծես թե վերջին շրջանում բավական հաճախ է թույլ տալիս միջազգային հարաբերություններում:

Մոսկվան ներկայումս հայտնվել է բավական փակուղային վիճակում: Նեղացնելով աշխարհաքաղաքական հավակնությունները մինչև հետխորհրդային սահմաններ՝ Կրեմլը փորձում էր ապահովել պոտենցիալի առավելագույն բյուրեղացում՝ միգուցե հետագա աշխարհաքաղաքական հակագրոհի համար: Սակայն, ինչպես պարզվեց, Կրեմլը այսօր չունի բավարար ռեսուրսներ անգամ հետխորհրդային շրջանակում, անգամ առանց Մերձբալթիկայի առաջ մղել ինտեգրացիոն գործընթացները և հետաքրքրություն առաջացնել գործընկեր պետությունների մոտ:

Այդ հարցում առանցքային նշանակություն ունի Հայաստանը՝ որպես կովկասյան ուղղությամբ Ռուսաստանի միակ հուսալի հենարան, սակայն որքան Ռուսաստանն այդ հենարանի հանդեպ վարում է արխայիկ-վերադասական քաղաքականություն, այնքան հենարանը դադարում է հուսալի լինել, քանի որ ի վերջո կենսական շահերն ամենազոր են և մի քիչ էլ արդարության նման՝ հիվանդանում են, բայց չեն մեռնում:

Դա նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերության որևէ դրվագի դիտարկման դեպքում Մոսկվան պետք է առաջնորդվի ոչ թե մեծապետական, ավտորիտար կամ տոտալիտար հավակնություններով և դրանց բավարարման ատրիբուտիկայով՝ ապավինելով հայաստանյան ավանդական գործընկերներին, այլ փորձի հաշվի առնել հայաստանյան նոր իրողությունները՝ հատկապես հանրային ինքնագիտակցության ոլորտում տեղի ունեցող: Այդ դեպքում այլ կլինեն նաև «այցելել, թե ոչ» հարցի դիտարկման չափանիշները, և Պուտինը Հայաստան կգա ոչ թե ինչ-որ բան պարտադրելու կամ «վերանվաճելու», այլ Հայաստանի հետ նոր որակի և բնույթի հարաբերություն հաստատելու, որը Կովկասում Ռուսաստանի ռազմավարության միակ շանսն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում